Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին, որում կներառվեն փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռներ:
Պևկուրի խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ամրապնդել հակաօդային պաշտպանությունը՝ Ռուսաստանի հարձակումները հետ մղելու համար, բացի դրանից՝ նման օգնությունը բխում է նաև Էստոնիայի շահերից:
Ռազմական օգնության ստույգ ծավալները Էստոնիան չի հրապարակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։