Նիժնի Նովգորոդում BRICS-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության շրջանակում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի բանակցությունները։
Լավրովը հույս է հայտնել, որ Մոսկվայում իր թուրք գործընկերոջ հանդիպումներն օգտակար են եղել: Ավելի վաղ Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։