Հունիսի 11-ին՝ ժամը 17։26-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնված 2002 թ․) դին։