Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հարցեր: «Ռուսական կողմը հատուկ շեշտել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ հարցերի լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական հարցերին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Լավրովը Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպել է նաև Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ։
Մանրամասները՝ տեսաշարում: