Որպես ԱԺ նախագահ՝ ես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին: Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայր: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի առաջնորդած հավաքի շրջանակում արտահայտված պահանջին, այն է՝ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 9-ի երեկոյան ցանկանում էին մտնել իրենց աշխատավայր, իսկ ոստիկանությունը թույլ չէր տալիս:
Խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին՝ ԱԺ նախագահը հայտարարեց. «Կրկնում եմ, հարգելի՛ քաղաքացիներ, զե՛րծ մնացեք սադրանքներից և մի՛ տրվեք բոլոր այն ստերին, որոնք ձեզ ասում են, հրահրում են, ոգևորում են, որպեսզի իրենք՝ իրենց մանդատներով պաշտպանված, ձեզ տանեն, ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»: