ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը հունիսի 6-10-ը գործուղվել են Էստոնիայի Հանրապետություն՝ Տալլին։ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Էստոնիայի Հանրապետության պետական ընտրական գրասենյակը։
ԿԸՀ անդամները ծանոթացել են Էստոնիայի ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, այցելել ընտրատեղամասեր և հետևել հաշվարկի գործընթացին: