Թուրքական կողմը նոր մանրամասներ է հայտնել Անկարայում կայացած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի գործողությունները, Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
«Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը և բարձր է գնահատել ադրբեջանական տարածքների վերականգնման ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։
Էրդողանն ընդգծել է, որ պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում, Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանությունը սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: