Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարբեր հայտարարություններ են հնչում, որոնք չենք կարծում, որ օգտակար են հայ-ռուսական հարաբերությունների համար:
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ակնհայտ է, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել, բայց ինքնանպատակ չպետք է լինի այդ հաղթահարումը: Հաղթահարումը ենթադրում է նաև խնդիրների լուծում»,- նշեց նա: