ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներից մեկը՝ Բրենդոն Յոդերը, վերջերս այցելեց Հայաստան, նա համակարգում է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության աշխատանքները: Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ասպարեզում մեր աշխատանքները: Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել:
Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի բացման ժամանակ ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը:
«Անցյալ տարի տեղի ունեցավ մեր առաջին համատեղ զորավարժությունը՝ «Արծիվ գործընկերը»: Մենք սպասում ենք ավելիին:
Նաև կիբեռանվտանգության, սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, պարենային անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել: Այստեղ Հայաստանը հնարավորություններ ունի սեփական կարիքների ապահովման ուղղությամբ, և այդ ջանքերում մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին:
«Մենք հասկանում ենք, որ այս բոլոր ուղղություններում մեր համագործակցությունը շատ ավելի խորն է, ամուր և ընդգրկուն է, քան եղել է տարիներ շարունակ, և մենք ուզում ենք այս ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել մեր փոխգործակցությունը»,- ասաց Օ՛Բրայենը: