Կառավարությունը շահումով խաղերի շրջանառության ծավալների նվազումից տնտեսական շոշափելի էֆեկտ է ստացել: ՀՆԱ-ի մեջ շահումով խաղերի դերը 5-6 տոկոսից 6 տարվա ընթացքում հասել է 3-ի: Փորձագետները, սակայն, սա բավարար չեն համարում, ասում են՝ եվրոպական երկրներում խաղերից ստացված հասույթի ցուցանիշը ՀՆԱ-ում հասնում է 1 տոկոսի:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։