«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նստացույցը խորհրդարանի մոտ շարունակվում է: Երեկ Բագրատ Գալստանյանը արտահերթ նիստ հրավիրելու պահանջ էր ներկայացրել՝ կառավարության հրաժարականի ու նոր կառավարության ձևավորման ուղերձ ընդունելու օրակարգով: Ընդդիմադիր խմբակցություններն այսօր այդ պահանջը նախաձեռնելու համար դիմել են խորհրդարան, բայց Ազգային ժողովի խորհուրդը մերժել է ընդդիմության առաջարկը: Ընդդիմությունը իր կողմնակիցներին հրավիրել էր ժամը 15:30-ին լինել Ազգային Ժողովի մոտ: Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 16:15-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2 հազար 100 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։