Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր կայացած հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարներն ընդգծել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը։
Կողմերը քննարկել են երկու երկրի միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առևտրային կապերի ընդլայնումը, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, երկու երկրի համատեղ գործունեության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։
Էրդողանն ու Ալիևը ևս մեկ անգամ կարևորել են Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացումն ու կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցությունը։
Երկու նախագահները հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Էրդողանը նաև շնորհավորել է Ալիևին Ադրբեջանում COP29-ի անցկացման կապակցությամբ և ընդունել միջոցառմանը մասնակցելու հրավերը։