Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցի մասնակից, Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի շուրջ 20 ուսանողների:
Պարույր Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները: