Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը հայտարարել է կառավարությունը լքելու մասին: The Jerusalem Post-ը գրում է, որ այդ որոշումը պայմանավորված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնություններով։
«Նեթանյահուն մեզ թույլ չի տալիս շարժվել դեպի հաղթանակ Գազայի հատվածում, հետևաբար, ես լքում եմ կառավարությունը ծանր սրտով»,- մանրամասնել է Գանցը, առաջարկել Նեթանյահուին արտահերթ ընտրություն նշանակել:
Նա աջակցություն է հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի առաջարկին, որի մասին անցած շաբաթ հայտարարել էր ԱՄՆ նախագահը: «Ես պահանջում եմ, որ վարչապետը քաջություն ցուցաբերի և համաձայնի ծրագրին»,- հավելել է պաշտոնյան։
Տարածաշրջանային և միջազգային այլ նորությունները՝ տեսաշարում: