Վաշինգտոնը և Փարիզն աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Փարիզում Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով հրապարակված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզում» նշվում է, որ երկրներն աջակցում են նաև տարածաշրջանային ինտեգրմանը՝ ի շահ Հարավային Կովկասի ժողովուրդների:
Տարածաշրջանային և միջազգային այլ նորությունները՝ տեսաշարում: