Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 7-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության` 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության՝ 16, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, հոգեկան ներգործության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 5-ական, բնակարանային գողության և ինքնավնասման՝ 4-ական, սառը զենք կրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, դատական ակտը չկատարելու, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտքը չկատարելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ընդերքի օգտագործման և պահպանման կանոնները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բռնի կերպով անառակաբարո գործողություններ կատարելու, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ավազակության և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 5 անհետ կորած և 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 8 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։