Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին զարմացել է, որ երեկ գիշերվանից խորհրդարան մտնել ցանկացող ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը չի մասնակցում նիստին: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավորները գիշերն ուզում էին խորհրդարան մտնել հենց աշխատելու համար:
«Գիշերը մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները, ուզում էին մտնել ԱԺ, որպեսզի գնային աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում մեր ընդդիմադիր գործընկերներից որևէ մեկը տեղում չէ:
Հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը միշտ պարտաճանաչ մասնակցում է որպես կանոն, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը: Եթե այդ մասին չգիտեիք, կարող եք տեղեկացված լինել»,- այդ մասին ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: