4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինել փողոցում՝ երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ Գալստանյանը: Այնուհետև նրա համախոհները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվել են Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի շենքի դիմաց ժամանակ առ ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև սրվել է իրավիճակը:
Գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք արդեն ազատ են արձակվել:
Ցուցարարները լուսաբացը դիմավորել են Բաղրամյան պողոտայում. այնտեղ վրաններ են տեղադրվել։ Բագրատ Գալստանյանը Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլը մեկնարկել է, և բոլոր իրավական հարցերով զբաղվում են պատգամավորները: