ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
-
սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում.
-
կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն.
-
առաստաղների և պատերի մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
-
սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։