Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից քաղաքացիներին պատասխանելու հանգամանքով։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախորդ տարեվերջին ներկայացված զեկույցի համաձայն՝ մեկ ամսվա կտրվածքով զանգերի բաժինը ստացել էր 25788 զանգ, սպասարկվել էր 18203 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել էր զանգահարող քաղաքացիների 60 տոկոսը, հետադարձով՝ 40 տոկոսը: Նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել էր 14443 զանգ, որից սպասարկվել է 14147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է զանգահարող քաղաքացիների 92 տոկոսը, հետադարձ զանգով՝ 8 տոկոսը: