Օրենսդրական նոր կարգավորմամբ՝ մինչև պարտապանի գույքը բռնագանձելը նրա համաձայնությամբ պարտքը կգանձվի իր հաշվից. ամսական գանձման դեպքում քաղաքացու եկամուտը չպետք է քիչ լինի նվազագույն աշխատավարձից կամ կենսաթոշակից: Հարկադիրում այս փոփոխությունը շահեկան են համարում երկու կողմի համար էլ, քանի որ գույքի բռնագանձումը ժամանակատար գործընթաց է: Նախորդ տարի հարուցվել է 2 մլն 700 հազար կատարողական վարույթ՝ ընդհանուր 431 մլրդ դրամ բռնագանձելու պահանջով:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։