Երևանում մոտ 70 հազար լուսատու կա, 75 տոկոսն արդեն լեդավորված է։ Միայն այս տարի արդեն նատրիումային լուսատուների փոխարեն փողոցներում տեղադրվել է մոտ 4500 լեդ:
Մասնագետները վստահեցնում են, որ սա և՛ որակական առումով, և՛ խնայողության տեսանկյունից ավելի ձեռնտու է: Չնայած սրան՝ վարորդներն ահազանգում են, որ երեկոյան ժամերին Երևանում որոշ փողոցներ հայտնվում են մթության մեջ:
Թեև նատրիումային լույսերը լեդ լուսավորությամբ փոխելով այդ խնդիրը փոքր-ինչ մեղմվել է, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:
«Երքաղլույս» ընկերությունից պարզաբանում են, որ կան հատվածներ, որտեղ լուսավորության ցանցը նոր է կառուցվել, երբ հանձնվի իրենց, լուսավորությունը կմիացնեն:
Լիանա Խաչատուրյանն է շրջել գիշերային Երևանի փողոցներով: