Պետությունը հանդես է եկել տեքստիլ ոլորտին աջակցության նախաձեռնությամբ: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, միջոցառման իրականացման շնորհիվ հնարավոր կլինի արտահանվող տեքստիլ արտադրանքի ծավալն ավելացնել 13 տոկոսով: Աջակցությունն ուղղված է լինելու չափորոշիչների համապատասխանեցմանը միջազգային շուկայում ընդունված նորմերին:
Մեր երկրում կան ընկերություններ, որ ունեն անհրաժեշտ ստանդարտների մասին վկայող հավաստագիր և արտադրանքը հաջողությամբ իրացնում են նաև Հայաստանից դուրս: Կան նաև ընկերություններ, որ թեպետ որակյալ ապրանք արտադրող են, դրա շնորհիվ մի քանի երկրում ստեղծել են կապեր, կարողանում են արտահանել, բայց այս փուլում առաջնային չեն համարում միջազգային ստանդարտին համապատասխանող հավաստաստագրում անցնելը: Գործընթացը ենթադրում է խորհրդատվություն, ծախս: Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագծի հաստատման դեպքում պետությունը փոխհատուցելու է հենց այս խորհրդատվական ծախսերի կեսը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան