Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Նախկին էլեկտրասյուներն ամբողջությամբ ջրի տակ էին հայտնվել։ Տեղադրվել են նորերը, անցկացվել սնուցող նոր գծեր։
Տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին։ Վերականգնողական միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։