Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։
Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։
Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։