Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ էին, վկայում են Downdetector-ի տվյալները։ Օգտատերերի մեկնաբանություններից պարզ էր դառնում, որ խափանումը վերաբերում է թե բջջային, թե համակարգչային տարբերակներին։ Telegram-ի աշխատանքի խափանումներից դժգոհում էին ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում։ Շուրջ 2 ժամ տևած դադարից հետո Telegram-ի աշխատանքը վերականգնվել է։