Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար մինչև այժմ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2000-ից մի քանի հարյուրով ավելի քաղաքացի,- «Լուրեր»-ի տաղավարում տեղեկացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը:
Նելլի Դավթյանի խոսքով՝ դիմելիությունը որոշ չափով ակտիվացել է տեղահանվածների համար բնակապահովման ծրագրի հրապարակումից հետո, որից օգտվելու համար պետք է լինել Հայաստանի քաղաքացի:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։