«Բավական է մեզ սպառնալ: Դա մեր երկրի, հասարակության վրա չի ազդում: Հակառակ ազդեցությունն է ունենում»,- այսպես է արձագանքել Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի զգուշացմանը, թե եթե Հայաստանը անվտանգությանն առնչվող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Բագրատ Գալստանյանի շարժմանը:
Մանրամասները՝ Մհեր Արշակյանի ռեպորտաժում։