ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում այցելել է հեղեղումներից տուժած Ախթալա:
Վարչապետը հայտնել է՝ փլուզվել է Ախթալա տանող կամուրջը, որի փոխարեն կառուցվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջ:
«Աշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը Տելեգրամի իր էջում: