ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է կատարած աշխատանքների մասին, ներկայացրել իրավիճակը աղետի գոտում: