Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Խաշթառակի կամրջին հասցված վնասին։
«Հեղեղումներից վթարվել է նաև Խաշթառակի կամուրջը: Այստեղ առկա է այլընտրանքային ճանապարհ, սակայն կամրջի վերակառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետը։