«Խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա աղաղակող հարձակումը»,-X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում։