Այցելեցի Ախթալա, որը կամրջի փլուզման հետևանքով մեկուսացման մեջ էր: Այդ մասին Տելեգրամի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ վարչապետն այսօր այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ: