Մերձավոր Արևելքի երբեմնի զարդը համարվող Լիբանանը կանգնած է ևս մեկ ճգնաժամի վտանգի առաջ:
Մոտ երկու տարի շարունակվող կառավարական ճգնաժամին և 2020թ. հզոր պայթյունի հետևանքով սկսված տնտեսական խնդիրներին գումարվել է ևս մեկը՝ ներգաղթյալների հոսքը:
3,5 միլիոն բնակչությամբ Լիբանանում այսօր ապաստան է գտել մոտ 3 միլիոն գաղթական, մեծ մասը՝ Սիրիայից:
Սիրիահայ ներգաղթյալներն այնտեղ օրինական գրանցում են ստացել և արդեն ինտեգրվել են լիբանանյան հասարակության մեջ:
Սակայն երկիրը, փորձագետների գնահատմամբ, կանգնած է ընդհուպ նոր քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ:
Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի ռեպորտաժում: