Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը շարունակվել են նաև 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին, խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարարը: Ներկայացնելով ընթացիկ տարվա սկզբի կատարողականը՝ Վահան Սիրունյանը նշել է, որ գրանցվել է ապրանքների արտահանման 2,7 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է շուրջ 14,3 տոկոսով: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտահանմամբ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։