Ընտրությունների ժամանակ քվեարկությանը նախորդող 40-րդ և 7-րդ օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում կհրապարակվեն ընտրողների նախնական և վերջնական ցուցակները: Օրինագիծն այսօր արժանացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Դրական են եղել նաև Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների փաթեթի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն միտված նախաձեռնությունների եզրակացությունները:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։