Սեպտեմբերից կմեկնարկի ոստիկանության գվարդիայի ձևավորումը, տեղեկացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այն գործելու է ներքին գործերի նախարարի ուղիղ համակարգմամբ և լինելու է ոստիկանական ստորաբաժանում: Պատգամավորները քննարկման ընթացքում որոշ խնդիրներ են բարձրաձայնել, առաջարկվել է լուծումները գտնել մինչև երկրորդ ընթերցում: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգի այլ մանրամասներ՝ ռեպորտաժում: