2024 թ հունիսի 12-23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու են BRICS միության անդամ երկրների մարզական 5-րդ խաղերը, որին այս անգամ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է նաև Հայաստանը: Այս մասին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից։
BRICS-ը հապավում է, կազմված է միության անդամ երկրների սկզբնատառերից՝ B-Brasil-Բրազիլիա, R-Russia-Ռուսաստան, I-India-Հնդկաստան, C-China- Չինաստան, S-Sout Africa-Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Միությունը ստեղծվել է 2006 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի էկոնոմիկայի նախարարները՝ BRIC:
2010-ին միությանը պաշտոնապես միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, այսպիսով BRIC-ը դարձել է BRICS:
Միության նպատակը, իհարկե, աշխարհաքաղաքական է, նաև՝ մարդասիրական, մշակութային, մարզական կապերի ընդլայնումն ու ամրապնդումը:
2024-ի հունվարից միությանը անդամակցել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եթովպիան:
BRICS երկրները գրավում են երկրագնդի տարածքի՝ 30, բնակչության՝ 42 և ֆինանսների՝ 43 տոկոսը:
BRICS առաջին մարզական խաղերն անցկացվել են 2017-ին, ապա՝ 2018-ին, 2019-ին, 2022-ին, 2023-ին:
2024-ի խաղերին լինելու է 27 մարզաձև, խաղարկվելու է 387 հավաքածու մեդալ, մասնակցելու է շուրջ 4700 մարզիկ՝ ավելի քան 60 պետությունից:
Կազան են մեկնելու Արթուր Մանուկյանը՝ 64 կգ, Արամ Աղաջանյանը՝ 71 կգ, Արթուր Հակոբյանը՝ 79 կգ, Վահագն Չալյանը՝ 88 կգ, Արսեն Խանջյանը՝ 98 կգ, Դավիթ Հարությունյանը՝ 98+ կգ, Աննա Այվազյանը՝ 50 կգ, Արփինե Մնացականյանը՝ 54 կգ և մարզիչներ Մարտին Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը։