Հունիսի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա է եղել Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարին, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը։
Մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը ճանաչվել են հաղթողներ և արժանացել ոսկե մեդալների, իսկ Վազգեն Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ։
ՀՀ դեսպանը շնորհավորել է հավաքականի մարզիկներին և մարզչին այս կարևոր նվաճման կապակցությամբ և մաղթել նորանոր մարզական հաջողություններ։