Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են: Այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան հոսպիտալացվածներ։