Մեր երկրում հավատարմագրված դեսպանները և միջազգային փորձագետներ ներկայացրել են իրենց երկրների անվտանգության մոդելը, նշելով, որ պատրաստ են աջակցել Հայաստանին ժողովրդարության և բարեփոխումների ճանապարհին: Շվեդիայում, օրինակ, համընդհանուր պաշտպանության կոնցեպտը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Չեխիայի դեսպանի խոսքով՝ իր երկիրը և Հայաստանը նմանություններ ունեն, և որպես հետխորհրդային երկիր անցել են այս ճանապարհը: Հայաստանի ներկայացուցչի կարծիքով՝ այս քննարկումները նպաստելու են մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգը կայացելու գործին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։