Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրին՝ տեղեկատվություն կա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջան այցելել նոյեմբերին:
ԱԺ խոսնակը արձագանքեց՝ աբսուրդ է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես հերքել էր ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։