Հայաստանն իր կողմից քայլեր իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդադառնալով Իլհամ Ալիևի հայտարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր իրականացնեն Մինսկի խմբի լուծարման համար: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն հարցի առնչությամբ:
«Մինսկի խմբիի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, մենք ինչ-որ նկրտումներ ունենք, ինչ-որ պահանջներ ունենք: Ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք, և հարցը դուրս կգա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ խոսնակը նաև տարակուսանք հայտնեց, թե երբ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երբ արդեն համաձայնություններ կան, ինչո՛ւ է հենց Ալիևը փորձում հարվածել խաղաղության գործընթացին:
«Լավ կլիներ՝ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե մենք գնում ենք խաղաղության: Պետք է խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ նշի, շեշտի բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, ոչ թե նման բաներից խոսեն»,- ասաց նա և հավելեց, որ նման տորպեդահարումն ընդունելի չէ, և Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին: