Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում:
Reuters-ի տվյալով՝ նա անդրադարձել է տեղեկություններին, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել միայն այն դեպքում, եթե հաշվի առնվի տեղում ստեղծված իրավիճակը։ Զելենսկին շեշտել է՝ ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ռուսական կողմին նոր թափով հարձակման անցնել: Նա նաև մերժել է հրադադարի դիմաց տարածքային զիջումների ցանկացած սցենար:
«Ուկրաինան պարտվելու իրավունք չունի: Ամբողջ Եվրոպայի անվտանգության բանալին Ուկրաինայում է»,- ընդգծել է Զելենսկին:
Նա հերթական անգամ կոչ է արել արևմտյան գործընկերներին ուժեղացնել Կիևին աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ տրամադրել ուկրաինական բանակին: