Ռուսաստանի նախագահը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է, որ երկրների միջև մրցավազք է տեսնում ինքնիշխանության ամրապնդման համար։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է երկրների միջև իրական մրցավազք նկատվում իրենց ինքնիշխանության ամրապնդման համար, ընդ որում՝ երեք առանցքային մակարդակներում՝ պետական, արժեքային-մշակութային և տնտեսական»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք մինչև վերջերս հանդես էին գալիս որպես համաշխարհային զարգացման առաջնորդներ, ամբողջ ուժով փորձում են պահպանել հեգեմոնի դեր, որն աստիճանաբար կորցնում են։