Հարավային Կորեան կվերսկսի ռազմական գործունեությունը Ռազմական սահմանազատման գծի և իր հյուսիսարևմտյան սահմանային կղզիների մոտակայքում՝ ամբողջությամբ դադարեցնելով 2018 թ․ լարվածության նվազեցման միջկորեական դաշնագիրը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ նախագահ Յուն Սոկ Յոլը հավանություն է տվել 2018 թ․ համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կասեցնելու առաջարկին:
Համաձայնագիրը ներառում էր ցամաքային և ծովային բուֆերային գոտիների ստեղծում, որտեղ պետք է դադարեցվեին բոլոր տեսակի զորավարժությունները։ Փաստաթղթով նաև Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանին ոչ թռիչքային գոտիներ էին ստեղծվել։