Ապագայում Իրանը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ավելի սերտ ձևաչափ է դիտարկում, քան դիտորդ երկրի կարգավիճակն է: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նա կարծիք է հայտնել, որ Իրանն իրեն պատկերացնում է Միության կազմում, և դիտորդի կարգավիճակն ընդամենը առաջին քայլն է։
Սլեպնյովը հիշեցրել է, որ Իրանը ԱՀԿ անդամ չէ։ Նրա խոսքով՝ Թեհրանի հետ համագործակցության զարգացման համար հսկայական աշխատանք կպահանջվի՝ գործարկելու այն բոլոր մեխանիզմները, որոնք այժմ աշխատում են ԵԱՏՄ-ում։