Ֆրանսիայում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները: Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 225 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթի մասին:
Բացի այդ, ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ Սպիտակ տան ղեկավարը ներողություն է խնդրել, որ ռազմական մատակարարումները դանդաղում են:
«Այնուհանդերձ, մենք երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի կողքին ենք լինելու»,- դիմել է Բայդենը Զելենսկուն:
Ամերիկյան նոր փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության հրթիռներ, Stinger հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, հաուբիցներ, զրահամեքենաներ, պարեկային նավակներ և այլ սարքավորումներ: