ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Դանիային, Հունաստանին, Պակիստանին, Պանամային և Սոմալիին ընտրել է Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ՝ երկու տարի ժամկետով։
Նոր անդամները կմիանան գործող ոչ մշտական անդամներին՝ Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային 2025 թ․ հունվարի 1-ից՝ փոխարինելով Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային։
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամից, պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Նրա որոշումները պարտադիր են կատարման համար։ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Չինաստանը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։