Այսօր Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայում բացվել է «Սերգեյ Փարաջանովի 100 դեմքերը» ցուցահանդեսային նախագիծը՝ նվիրված ականավոր կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին։
Նախագծի կազմակերպիչներն էին Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիան, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունը, «Կիևի արվեստի պատկերասրահ» ազգային թանգարանը և «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը։ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հանդես է եկել որպես միջոցառման գործընկեր։
Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, պատմելով Ուկրաինայի համար Փարաջանովի նշանակության և ամբողջ աշխարհում նրա 100-ամյա հոբեյանին նվիրված միջոցառումների մասին։
Խոսելով ՀՀ դեսպանության աջակցությամբ հունվարի 9-ին Վարպետի տարեդարձին նվիրված մեծ երեկոյի մասին, նա ազդարարեց, որ առաջիկա ամիսներին Սլովյանսկ քաղաքում ապա Կիևի Վերնադսկու անվան գրադարանում բացվելու են ցուցահանդեսներ։
Սեպտեմբերին տեղի կունենա Ուկրաինայի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի մեծ համերգ: